Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ջոն Հեֆերնը հանդիպումներ է ունենում պաշտոնյաների հետ

Ջոն Հեֆերնը հանդիպումներ է ունենում պաշտոնյաների հետ
31.07.2014 | 22:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել հայ - ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Դեսպան Հեֆերնը ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը: Զրուցակիցները քննարկել են նաև հայ - ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:
Ջոն Հեֆերնին ընդունել է նաև նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, դեսպանը շնորհավորել է Աղվան Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ։
Քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին՝ արդյունավետ համագործակցության և, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` աշխատանքային քննարկումների արդյունքում համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում գործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ